gilantc (gilantc) wrote,
gilantc
gilantc

Հանճարեղ ՉԱՐԵՆՑ

Իրենց նոր ու հեղափոխական պոետներ կարծողներին Չարենցը պատասխանել է դեռ հեռավոր 22 թվին։
Այսօր էլ ամեն ինչ արդիական է, ես կասեի՝ գերարդիական...
Վայելեք ՉԱՐԵՆՑ... պատառիկ «Ռոմանս անսեր»-ից...

....
Մի՞թե
դեռ
ձեր կակուղ հոգում
մշուշե աշո՞ւն է լացկումած
ու ցնո՞րք է ուզում—
հում
ծախու
ձեր հոգին՝ գծուծ հացկատակ:

Իզուր:
Զուր է ուզում:
Սխալվում է:
Ցնորք չկա:
Երբ ջղերն են ճչում անլեզու
ես
թե կուզեք ապրում ու հուզում—
ձեզ կտամ հույզերիս Չեկան:

Ի՞նչ.
չկա՞ն.
չերգած ներկան դեռ—
ի՞նչ.
չունի հնչյուններ հազար:
Ուզո՞ւմ եք` գազազեմ,
քանդեմ,
ձեզ կիզող հուզումներ հազամ.
Միթե ձե՞զ նայեմ,
միթե ձե՞զ,
էսօրվա կուզիկ պոետներ.
ձեր անծեր ծրի՞ն մոխիրե:
Դուք,
որ ունեք արյան տեղ -մեզ
ու խլինք — խելքի փոխարեն.

Ձեզ համար ժամանակը կարծես
եզասայլ է մի դեռ երկանիվ —
և որին ձեր հոգին բարձել
քշում եք ներկայիս:

Կարծում եք` հենց է՞ս է — չէ.
ուզեցի — կերգեմ ոնց որ կա.
խոսքերով նույն նեխած ու ծեր—
երեկ — սեր,
էսօր — շոգեկառք.

Բոցե ձայնը չհասնի ձեզ թող իմ:
Բայց
էլի
լսո՞ւմ եք —
իմացեք.
բոռում եմ ձեր երկսեռ ռեխին.
— բավական է.
վերջ հիմա ձեզ!

Բավական է մեր լեզուն պղինձ
ձեր թքոտ երգերում թրջի,
որ
կակուղ,
ոնց որ կուտ սեխի —
ծամծմե բթամիտ չարչին.
Բավական է մեր լեզուն ռնգային
ձեր կակուղ ձեռքերում տանջեք:
Շարժե՞ լ եք կամենում,
կին չկա՞
գործածեք հաշիշ, կոկաին,
հասկանում եք` գրիչն ան
դամ չէ...

Tags: Չարենց, մեծեր
Subscribe

  • Հրանտ Մաթևոսյան

    .... Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու…

  • (no subject)

    1. Որոշեցի երկնային գրասենյակից դիմում-նամակի օրինակելի ձևով տեղեկություն ստանալ, թե ինչ է մարդը։ Գրված էր՝ «under…

  • Գրող-մրող, մրցանակ, բան...

    Պոեզիայի փառատոններն առանց Դարիուշ Լեբյոդայի «Հոմերոս» մրցանակի դժվար եմ պատկերացնում... Հաստափոր լեհը, իր կապսին համեմատ կնոջ հետ,…

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 17 comments