Narara

(no subject)

1.
Որոշեցի երկնային գրասենյակից
դիմում-նամակի օրինակելի ձևով
տեղեկություն ստանալ, թե ինչ է մարդը։
Գրված էր՝ «under construction…»։

2. Դիմում-նամակի օրինակելի ձևով
երկնային գրասենյակին խնդրել էի
տեղեկություներ տալ Դրախտի մասին։
Գրված էր. «Առաջին Դրախտը
մանկությունն է, որից ձեզ վռնդում է Ժամանակը,
ու մնացած ամբողջ կյանքում կարոտում եք այն։
Իհարկե բացառություններ կան,
և ոչ բոլորն են մանկությունը դրախտ համարում,
բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Սովահար, ցեղասպանված, բռնաբարված մանկության
հազարավոր հղումներ ուղարկեցի ի պատասխան։
Ամնիջապես արձագանքեցին.
«Բողոքների հիմքով հարուցված են վարույթներ
և դրանք քննության ընթացքում են։»
Ի պատասխան գրեցի.
«Իսկ կարելի՞ է նախորդ պատասխանից ենթադրել,
որ Գրասենյակի Ղեկավարի
հիմնական բաղադրիչներից մեկը Ժամանակն է…»…
Էստեղ աչքերիս առաջ հայտնվեց՝

«Error 404»-ը…

https://gilants.wordpress.com/2019/02/11/%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80-construction/
Narara

Գրող-մրող, մրցանակ, բան...

Պոեզիայի փառատոններն առանց Դարիուշ Լեբյոդայի «Հոմերոս» մրցանակի դժվար եմ պատկերացնում... Հաստափոր լեհը, իր կապսին համեմատ կնոջ հետ, տեսախցիկն առած շրջում է աշխարհով մեկ ու իր մոգոնած «Հոմերոսն» է բաժանում, «ասպետներ» է կարգում... Ով մի հայտնի կամ անհայտ փառատոնից գալիս է՝ հետն անպայման դրանից է բերում, ոնց որ ասենք ինքնաթիռի ուղևորակտրոնը... Հենց փառատոնից եկած ես տեսնում՝ ուզում ես հարցնել. «Հոմեր» բերել ե՞ս... Չնայած դա ոչինչ, մենք Թիֆլիսում նոր մրցանակ ստեղծելու գաղափարին էինք հանգել՝ «Վերգիլիոս», որը պիտի անսահմանափակ քանակությամբ «ասպետներ» ունենա, իսկ «Վերգիլիոս» մրցանակը պիտի բաժանվի երկրագնդի բոլոր բնակիչներին, անձնագրի պես... Սահման անցնելիս, կամ փաստաթուղթ ներկայացնելիս եթե «Վերգիլիոսդ» մոտդ չեղավ՝ տուգանք, ու անմիջապես էլ պիտի ստորագրի ու ստանա իր «Հոմերը»... Կներեք, «Վերգիլիոսը», թե չէ ումի՞ց է լավը... ։) Այ էսքան երջանիկ էի, երբ դեռ չգիտեի, որ «Հոմեր»... Կներեք, «Վերգիլիոս» ենք մոգոնելու ձեզ համար... Ափսոս շուտ ցրվեցինք...
Narara

Հիշեցի, որ վաղուց բան չեմ դրել այստեղ

Մեգապոլիս-depress


Լեզու դիր բերանս, Բարձրյալ,

Տեսածս վկայող լեզու…

Անապագա, անանցյալ

Քրմերն արյուն են ուզում։

Քրմերն արյուն են մզում

Մարմիններից լավ բտած,

Որ շնչում են, խոսում են, վազում,

Լիզում շրթունքները հոտած։

Անըմբոստ են, չե՛ն ընդվզում

Քորքոտած հոգիները նրանց,

Քրմաստեղծ ցանցերի մեջ կիզվում,

Անէանում են անդարձ։

Ապագա դարձող մի անցյալ

Ստրկության դրոշ է պարզում…

Դու այստեղ ավելորդ ես, Բարձրյալ,

Բաբելոնն այս չի փլուզվում…

https://gilants.wordpress.com/2014/05/27/%D5%B4%D5%A5%D5%A3%D5%A1%D5%BA%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD-depress/
Narara

Նոր տարի


ԻՍԿ ԴՈՒ ՀԱՍՑՐԵ՞Լ ԵՍ ԱՆԻՉԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄՏԱԾԵԼ ։)))
А ТЫ! УСПЕЛ(А) ПРИДУМАТЬ ПОЗДРАВЛЕНИЕ ДЛЯ АНИЧКИ?
Շնորհավորում ենք բոլորի նոր տարին ու Սուրբ ծնունդը.
Поздравляем всех с Новым годом и Рождеством
Narara

գիր-գրականություն

Оригинал взят у noni_no в գիր-գրականություն
Մի հետաքրքիր դիտարկում ունեմ: Էս վերջերս հերթական անգամ գրախանութ մտնելիս հասկացա, որ ռուսերեն լեզվով գրքերի կողքին չեմ կանգնում: Անցնում եմ միանգամից հայերենի բաժին: Որովհետև հերթը ռուսերենին չի հասնում: Հայերեն գրքերն էնքան են շատացել, որ չեմ հասցնում դրանք առնել: Ու հենց էնպես չեն տպագրվում, նպատակաուղղված, սերիաներով, հատորյակներով, որ հավեսդ գալիս է:
Հա՛մ հայկական գրականությունն է տպագրվում որակով ու մարդավարի, հա՛մ արտասահմանյանը՝ հայերեն թարգմանված: Ու էդ շատ լավ է:
Ու ռուսերենի կողքը չկանգնելը մի առավելություն էլ ունի: Ռուսերեն տպվում են հազար տեսակի ու որակի գրքեր, անճաշակ ձևավորած բեստսելլերներից մինչև ճաշակով կամ անճաշակ, որակով կամ անորակ տպագրված նորմալ գրականություն: Ու էստեղ էլ ռուսերենը շատ է վաճառվում, ինչն իհարկե բնական է, նորմալ: Ու դու ժամերով պիտի կանգնես, փնտրես, մինչև մի նորմալ բան աչքովդ ընկնի:
Բայց հայերեն տպագրվում է մեծավ մասամբ որակյալ գրականություն: Իրենց հարգող հրատարակիչները եղած քիչ ռեսուրսները կարծես թե չեն ուզում ծախսել աղբի վրա: Ու էդ էլ շատ լավ է:

****************
Մի խոսքով, էդ հայերեն ու որակով տպագրության մեջ ներառվել էր նաև gilantc-ի նոր գիրքը: Ես էլ բռնեցի առա, կարդացի: Ու նրա հետ խոսք-խորատա անելս եկավ: Էդպես զրուցեցինք, ու ես էլ մեր զրիցը դրեցի Երեքնուկի մեջ:

Խնդրեմ՝ հրամմեք, մասնակցեք կամ ուղղակի կարդացեք:)

ARS մետա - անդրարվեստ

Ըշտը ատանկ:)

Հայաստանի դրոշ-քարտեզ
  • makenas

Ազատ Արցախը ողջունում է ձեզ

Խուլիան Լոայսա - Ոստիկանություն
"Հիմնադիր խորհրդարան"-ի (ն.ի` "Նախախորհրդարան") "100-ամյակն առանց ռեժիմի" նախաձեռնությանն ի սկզբանե շատ վատ եմ վերաբերվել, որովհետև Մեծ եղեռնն ու քաղաքական խարդավանքներն իրար կապելը, մեղմ ասած, շատ մեծ սխալ եմ համարել, բայց... ԲԱՅՑ

Այսօր Արցախ ավտոերթով ուղեւորվող նախախորհրդարանականներին կանգնեցրեցին արցախցի ոստիկանները և դաժանաբար ծեծեցին: Գործելաոճ, որը հատուկ էր խորհրդային և ադրբեջանական ՕՄՕՆ-ին, երբ վերջինները նման ձևով պատժում էին ցույցերի ելնող հայերին 80-ականների վերջերին և 90-ականների սկզբերին: Առհասարակ` Մայր Հայսատանի հետ Արցախի "սահման"-ի մասին իմ մտահոգությունը բազմիցս եմ հայտնել (այստեղ ու այստեղ ավելի մանրամասն): ՀՀ ոստիկանությունն էլ հրաժարվել է մեկնաբանել ՀՀ տարածքից դուրս տեղի ունեցածը: Սակայն հիմա դրա մասին չի խոսքը:

Այսօր ազատ Արցախի իշխանությունները ցույց տվեցին, թե ինչքան են իրենք կտրված իրականությունից, ինչքան են վախենում նորից և օտարից (Արցախ բնակության տեղափոխվելուց ես դա իմ մաշկի վրա էլ եմ զգացել): "Նախախորհրդարան"-ի մասին Արցախում բնակչության մեծ մասն իսկի տեղյակ էլ չի ու Ստեփանակերտում մի երկու կռուգ ու սիգնալ տալուց առանձնապես բան չէր փոխվելու: Արցախյան իշխանավորների տգիտությունն ու անտեղյակությունը, որը հիմնվում է բնակչության մեծամասնության անկրթության և քաղաքական անգրագիտության վրա` շատ մեծ վտանգ է հենց Արցախի համար, որը գնալով վերածվում է ԼՂՍՍՌ-ի ԿԺԴՀ-ի:

"Նախախորհրդարան"-ի ավտոերթի հանդեպ վախը ստվարանում էր այն բանով, որ արցախյան իշխանությունները վախենում էին, թե "դաշնակները գալիս են հեղաշրջում անելու": Դա ևս մեկ պլյուս է դրանց անգրագիտության սանդղակին:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին ծեծի ենթարկելուն` անկախ նրանից այնտեղ ազատամարտիկներ էին թե ոչ` դա զազրելի արարք էր, բայց` առավել զազրելի է այն դառնում հենց այն բանով, որ մարդիկ, ովքեր ժամանակին արյուն են թափել Արցախը ադրբեջանական տականքից մաքրելու համար, ծեծի են ենթարկվում ադրբեջանական կուսակցական դպրոցն անցած ճիվաղների և դրանց քսի տված շների կողմից:

Եվ, ի վերջո` "Նախախորհրդարան"-ը, որին մինչ այս ոչ ոք լուրջ չէր ընդունում, այսօր ստացավ շատ մեծ հեղինակություն և կարեկցողների մեծ բանակ, իսկ արցախյան իշխանությունները` իրենց հանդեպ չեզոք տրամադրվածներին իրենց թշնամի դարձրին: Ինչպես նաև` ՀՀ-ում խորացավ հակակրանքը արցախցիների հանդեպ, թեև, ես էլ իմ կողմից հորդորում եմ բոլորին` թուրքարյուն խունտայի այս տնազը չնույնացնել Արցախի ու արցախցիների հետ:

Narara

Իմ առաջնեկը Հրեշտակ էր...

Հրեշտակներն այս աշխարհում ապրել չեն կարող, առավելագույնը՝ մայրիկի կրծքի տակ, մի չորս ամիս։ Հետո հագնում են իրենց վարդագույն թևիկներն ու անվնաս հեռանում։ Բայց միշտ այցի են գալիս... Իմ առաջնեկը՝ Պոստոկս, Հրեշտակ էր...