?

Log in

Narara

Декабрь 2015

Вс Пн Вт Ср Чт Пт Сб
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Трансляция

RSS Atom
Разработано LiveJournal.com

Предыдущие 20 | Следующие 20

19 мар, 2012

«Արամ Հայկազ. մոռացված էջեր» Բ հատորի մասին սփյուռքյան արձագանքը


Մարգարիտա Խաչատրյանի նոր աշխատանքի մասին այսպիսի հոդված-արձագանք է ստացվել
Արամ Հայկազ՝ «Աղվոր գիրք մը»

Հատորում  ընդգրկուած են Արամ Հայկազի գրչին պատկանող տասը տարուայ (1951-1960) գրական նիւթերը՝ աշխատասիրողի կողմից լրակազմուած եւ ծանօթագրուած£  Ժամանակագրական կարգով ներկայացուած պատմուածքները, յօդուածները, գրախօսութիւններն ու հրապարակախօսական բնոյթի նիւթերը  առաջին անգամ են մէկ ժողովածուի մէջ համահաւաք կերպով ներկայացíում։ 

(без темы)

Անդրեյ Կորովին korovin

ցանկության դեպքում կարող եք ցանցում գտնել բնօրինակը

Ղրիմյան տափաստանը


ոչնչի հետ չես շփոթի

ղրիմյան տափաստանի հոտն այդ

շիկացած հողի շունչը տտիպ

բերնիդ մեջ է

նստում է թոքերիդ

ճամփեզրի ծիրաններին վայրի

որ աճում են եզրաշերտին

ղրիմյան երկաթգծի

այդ բույրի պատճառով

ամեն տարի

ես նստում եմ հարավային ուղղության

շոգախեղդ անող գնացքը

լողանում եմ քրտինքով

խմում հարևանների հետ ուղեխցիս

իսկ հետո տափաստանը շուռ է գալիս

աղուտների մեջ Սիվաշի

արևի ու մարդկանց չորացրած ծովը

բաժանված է քառակուսիների

հողի մեջ խփված սեպերով

ջուրը գոլորշանում

մնում է աղե կեղևը

տափաստանը հեռանում է դեպի ծով

զրնգում է օշինդրե զուռնայով

կոչնակում սկյության հեծելակի ուլուլյույով

լալիս է ռուս հարճերի ձայներով

այնքան ձայներ է ներծծել

այսօրվա լռությունը

որ նրա չխոսելն

ավելի ահավոր է քան մահվան ճիչերը

հազարավոր մարդկանց

տարբեր ազգության հավատի

ներաճած այս տափաստանին

իրենց մարմին ու արյամբ

հետո տափաստանի փետրախոտե ընթացքը

դեմ է առնում սարերին

ու թավագլոր իջնում ցած

դեպի ծովը կանաչ

դեպի նավերը խորտակված

դեպի նրանք

ովքեր մի անգամ

ուզում էին այստեղ ծարավ հագեցնել

նավամբարների ջուրը թարմացնել

իրենց հետ վայրի գեղուհի վերցնել

բայց ընդմիշտ մնացին այստեղ

26 фев, 2012

Շատերիդ ծանոթ իմ գործերը ռուսերեն

Պապիս մասին պատմվածքը՝ «Մենակ աղջկերքն էն լաց ըլըմ» և «Աբսոլյուտը», որոնք առաջինն այստեղ են տեղադրվել, «Սիբիրսկիե օգնի» ամսագրում։ Իմացողները գիտեն՝ ում թարգմանությամբ...
Շնորհակալություն բոլորին ։))

11 фев, 2012

Փետրվարի 12-ին ժամը 16-ին

Գործողության վայրը՝ Մուղնի

իրադարձությունը

գլխավոր գործող անձինք ։)

10 фев, 2012

Շատերիդ ծանոթ իմ գործերը ռուսերեն

Ինչպես մինշտ սխալներ կան, անգամ բնակության վայրի հետ կապված. Բայց դե...
Վերջին բանաստեղծությունն էլ ուղղակի թարս տեղեր ունի, բայց դե...
Շատ քիչ է պատահում, որ ամեն ինչմինչև վերջ իմ սրտով լինի ։ Երևի պիտի ավելի սկզբունքային լինել՝ չնեղացնելով ընկեր-թարգմանիչներին, ինչպիսին Սերգեյն է, որին շատ շնորհակալ եմ։
http://magazines.russ.ru/druzhba/2012/2/gi6.html
Սրանք դուք տեսել եք իմ «Մանկություն» շարքում ։))

29 янв, 2012

Շատերիդ ծանոթ իմ գործերն արդեն ռումիներեն

Թարգմանել է Լեո Բուտնարուն։
Leo Butnaru: Din poezia armeană

4 янв, 2012

Հին ու գրեթե մոռացված, բայց սիրելի գործ...

Ճախրի՛ր, իմ գազա՛ն,
Մորթով այլազան,
Ճամարտակելով պերճախոսությամբ նախապապերիդ:
Դու չունես թևեր պապերիդ նման,
Ուրեմն սողա՝ անդունդի եզրից նետվելո՛ւ համար:
Անդունդից թռչող մի քարի նման
Ճախրի՛ր, իմ գազա՛ն,
Որ գեթ ոսոխիդ գլխին ընկնելու պատիվն ունենաս…
Եվ հուրդ անգամ գիսաստղի նման
Բոցավառվում է, որ ուրիշները
Երազանքների իրականացո՛ւմն իրենց գուշակեն…
Բազեի նման ճախրի՜ր, իմ գազա՛ն,
Ճնճղուկ որսացող ուրուրի՛ նման,
Որին խաբել են մի ճնճղուկ-խայծով՝
Կապարը կողդ մեխելու համար:
Ճախրի՛ր, իմ գազա՛ն,
Ճնճղուկդ չանթա՛ծ,
Կողերդ ծանր կապարից ջարդվա՛ծ,
Սիրով ու մահով հավետ կախարդվա՛ծ,
Անդունդ գլորվող մի քարի նման
Անդունդներն ի վեր
Ճախրի՜ր, իմ գազա՛ն…

31 дек, 2011

(без темы)

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։
Ցանկանում եմ բոլոր ընդունված, արդեն մի քիչ էլ բազմաչարչար մաղթանների իրականացում։ Որ մաղթանքները մաղթանք չմնան...
Իսկ ես շարունակելու եմ մնալ անհանդուրժող բոլոր արգահատելի երևույթների հանդեպ, շարունակելու եմ պայքարել ու կռվել...
Իսկ կռվադադարների ժամանակ (ինչպես այս տոներն են) լավ քեֆ անել ։)))
Քեֆ արեք։
Շնորհավոր։

27 дек, 2011

Նոր ԿՄ-ական

Կամրադներ ու կամրադեսաներ, ծանոթացեք նոր մատենականի՝ rimgri -ի հետ։ Երիտասարդ բանաստեղծուհի, բանասեր և ակտիվ քաղաքացի ։)))
Խորհուրդ եմ տալիս ընկերանալ...

25 дек, 2011

Ընտանեկան ալբոմ...

Սկսել եմ ավելի հաճախ կարոտել նրանց, ում երբեք էլ չեմ տեսնելու և երբեք էլ չեմ տեսել...
Մայրս 17 տարեկանում

Պապիկս ու տատիկս։ Պապիս հազիվ եմ հիշում, տատիս երբեք չեմ տեսել...

Ինձ էլ եմ կարոտում ։))))

16 дек, 2011

Ցուցահանդես-վաճառք + Բարեգործություն

Оригинал взят у lady_dilemma в Ցուցահանդես-վաճառք + Բարեգործություն
Ընկերներ և ընթերոցողներ վաղը կկայանա այս տարվա վերջին նախատոնական ցուցահանդեսը. Արմենիա Մարիոթ հյուրանոցում` Տիգրան Մեծ սրահում, ժամը 11:00-18:00: Մուտքն ազատ է:
Վերջերս կայացած ցուցահանդեսների նկարները կարող եք տեսնել այստեղ  և այստեղ:

Հ.Գ- Այս անգամ ևս ներկայացնելու եմ Զանգակատուն բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ամեն անգամ որպես կամավոր մասնակցում եմ այդ ցուցահանդեսներին: Իմ նպատակն է հնարավորինս շատ իրեր վաճառել Զանգակատան շահառուների ձեռքերով պատրաստված , որովհետև ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է ժամանակավոր խնդիրներ ունեցող այդ ընտանիքներին:
Ընկերներ,անչափ ուրախ կլինեմ, եթե դուք էլ ձեր մասնակցությունն ունենաք այդ գործում և գնեք նրանց աշխատանքներից:
Ձեռագործ աշխատանքները սկսվում են 300 դրամից և չեն գերազանցում 7000- 8000ը: Այնպես որ յուրաքանչյուրս կարող ենք մեր լուման ունենալ:
Եկեք միասին  այդ երեխաներիСвернуть )ամանորը դարձնենք իրոք տոնական: 
Հ.Գ Շնորհակալ կլինեմ նաև նրանց, ովքեր  կցանկանան տարածել գրառումը:
 Հարգանքներով ձեր ` lady-dilemma:)

27 ноя, 2011

Ջավախք | Javakhk | Джавахк - Երթ նվիրված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին

Ջավախք | Javakhk | Джавахк - Երթ նվիրված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին
Ակտիվ մասնակցությունը ցանկալի է։

24 ноя, 2011

Նախընտրական ճառեր և իրական թվեր...

imarmenia2011 - Էրեկ լավ էր, քանց թե էսօր...
Տեսեք, թե ինչ է պեղել մեր կամրադը...

20 ноя, 2011

Անասնապատման խորանարդ

Նորից գիմնազիայի «բազառ» են տանում... Համ էլ «լոմոնոսովկայի» բռենդով ուզում են մեր ունեցածը վերջնականապես տապալել...
կգ նախարարի մամուլի ծառայությունը չի հաղորդել, միայն ռուսների «դուխն» է հերիք արել, քանի որ իրենց ծայրագավառն են համարում...

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական  Վիկտոր Կրիվոպուսկովի նոյեմբերի 16-ի հանդիպման ժամանակ քննարկվել են «գործնական
քայլեր՝ Հայաստանում բացելու Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի
մասնաճյուղ ու «Հայաստանի Հանրապետության Հանրակրթության մասին» օրենքում
2010 թվականին ընդունված փոփոխությունների շրջանակում՝ նաեւ ռուսական
գիմնազիա»:

2 ноя, 2011

(без темы)

Ծերուկ ընկերս դարձավ 90 տարեկան։
Զանգեցի, շնորհավորեցի ։)))
Ինչպես միշտ շատ ջերմ ու ոչ շատ երկար խոսեցինք (համ հեռախոսս գազով չի աշխատում, համ էլ վերջերս շուտ է հոգնում, ախր արդեն 90 տարեկան է)։  ։)))
Իսկ երբ դեռ Մոսկվայում էի, ժամերով քննարկում էինք...
Մինչև վերադառնալուս օրը չասաց, որ Սևակի ընկերն է եղել։ Երբ իմացա, ու հարցրի թե ինչո՞ւ չի ասել, ասաց. «Չէի ուզում, որ Պարույրի անունը քեզ կաշկանդի, որ կարողանանք անմիջական կապ հաստատել» ։)))


ФОТО լուսանկարը՝ ugolzreniia

15 окт, 2011

Марина Кулакова Մարինա Կուլակովա

Письмо

Мой милый друг, как ты живешь на свете?
Кто близ тебя - любимый
иль любой?
Какие сны ты видишь на рассвете?
Мы так давно не виделись с тобой...

Услышишь ли, как лес шумит во мне?
Когда-то мы его язык постигли...
Рисуешь ли ты странные картины,
Которые увидены во сне?

Быть может, все прошло, как летний дождь,
Что упоенно целовал нам плечи,
Ты волшебства не ищешь, и не ждешь,
Что правильно,
И, безусловно, легче.

А я живу - как пленный чародей,
Как грустная и праздничная ёлка,
И у меня глаза ручного волка,
Воспитанного в обществе людей.
Ах, эти люди... Да, они умны,
По-своему добры и интересны.
Но до чего не хвойны, не древесны,
Не облачны, не травны, не речны...

По-моему, им так недостает
Каких-то не туда растущих веток,
Привычки поворачиваться к свету,
А по весне - ломать асфальт и лёд,
И непременно, каждую весну -
Ликуя, вылезать из старой кожи
И песни петь, взлетая в вышину,
Хоть не на небо, на забор, но все же...

Но разве их когда-нибудь поймёшь? -
Так необычна человечья стая:
Кто ползает, кто ходит, кто летает...
Мой милый друг,
Как ты теперь живешь?
Նամակ
 
Անգին ընկեր, ո՞նց ես ապրում հիմի,
Ո՞վ է կողքիդ, ով պատահի՞, թե՞ սեր,
Ի՞նչ երազներ ես տեսնում լուսադեմին...
Որքա՜ն վաղուց իրար մենք չենք տեսել։
 
Իմ մեջ անտառն է աղմկում... Լսի՞ր...
Վաղուց մենք ուսանել ենք այդ լեզուն
Կերտո՞ւմ ես պատկերները ցնորացիր,
Որ երբևէ տեսել էիր երազում...
 
Ամենն անցա՞վ... Ամռան անձրևի պես,
Որ մեր ուսերն էր համբուրում անզուսպ...
Կախարդանք դու չե՛ս փնտրում, ու չե՛ս...
Այդպես և՛ ճիշտ է,
Ե՛վ հանգիստ, անշուշտ...
 
Իսկ ես ասես գերի կախարդ լինեմ,
Մի տոնածառ՝ տխուր ու տոնական,
Ու ձեռնասուն գայլի աչքեր ունեմ,
Դաստիարակված շրջապատում մարդկանց։
Ա՜խ այդ մարդիկ... Այո՛, խելոք են շատ,
Հետաքրքիր են, ու բարի կարծես,
Բայց որքան անփայտ են, անխաշամ,
Անխոտ են, գետազուրկ ու ամպազերծ...
 
Ըստ իս՝ նրանց այնքա՜ն են պակասում
Ծուռտիկ աճած ճյուղերը, և խլթերը,
Սովորությունը՝ դառնալու լույսին,
Գարնան հետ՝ սառույց, ասֆալտ ջարդելը։
Ու, անպայման, ամեն գարնան կանչին,
Հին մաշկից իրենց զատվեն պիտի,
Երգեր երգեն ու դեպի վեր թռչեն,
Թեկուզ և ո՛չ երկինք – ցանկապատին...
 
Բայց կըմբռնե՞ս սրանց... Վերջ ի վերջո
Տարօրինակ է ցեղն այս երկդիմի.
Ով՝ սողում է, ով՝ քայլում, ով էլ՝ թռչում...
Անգին ընկեր,
Ո՞նց ես ապրում հիմի...
 
Թարգմանությունը Գևորգ Գիլանցի

9 окт, 2011

Ղրիմ, Կոկտեբել, փառատոն...

ԻՆչ ասես, չի պատահում էդ փառատոնների ժամանակ ։)))
Մոտեցավ լրիվ անծանոթ մի աղջիկ թե՝ «ո՞նց ես»։ Ու այնպես է խոսում, ասես հազար տարվա ծանոթ լինենք։
Այստեղ Մարինան maricula թե՝ «Ռուդ, իրեն չես հիշո՞ւմ»։ Ասում եմ՝ «չէ»։ Աղջիկը թե՝ «Ես 2006-ին, Նիժնի Նովգորոդում քո ելույթի մասին գրել եմ»... Դե ես էլ ձև արեցի՝ թե հիշեցի։ Բայց էդ նյութն իսկի չէի էլ տեսել...
Ուրեմն ուշացումով կարդում եմ.
«Трудно не согласиться: эта боль явственно слышалась в глуховатом голосе, в напряженной интонации, в особой жесткой ритмике – и была понятна даже без перевода. В русском варианте проступали новые краски: образная плотность, резкость (порой даже провокационность) лобового высказывания, а также то, что в старину было принято обозначать как "гражданственный пафос". При этом – несомненная связь с традицией: поэтической и христианской...
Հաճելի է և մի քիչ էլ զվարճալի... ։))
Էս էլ Փառատոնից մի քանի կադրեր...
Սա շատ խոխմա բան է ստացվել... Յոժը հորանջում էր, բայց ոնց որ ասացվածքի նման է ստացվում... ։)))



Սա էլ ելույթից առաջ է...

Կլոր սեղանից։ Առանց ձեռքի դժվար է խոսելը... Լեո Բուտնառուն (ռումին) կհաստատի ։)))

Անգամ ֆուտբոլ խաղացինք Կոկտեբելի թիմի հետ... Ես ուշացած հասա։ Առաջին խաղակեսի սկիզբն էր, բայց հաշիվը արդեն 3:0 էր, հոգուտ տանտերերի ։))) Ասում էին հարբեցող-գրողներն ի՞նչ ֆուտբոլ խաղացող... Խաղն ավարտվեց 6:6
Գուշակեք թե փառատոնականների թիմից լավագույնը ով ճանաչվեց ։))))

26 сент, 2011

Ղրիմ, Կոկտեբել, փառատոն...

Զարմանալի բաներ էին կատարվում...
Նախ ԿՄ-ի մասին։ Երբ մարդուն զգում ես շփվելով ԿՄ-ում, ապա միշտ կասկածի փոքրիկ մասնիկ լինում է։ Այս դեպքում այդ փոքրիկ մասնիկն էլ չկար։ Ու փառք Աստծո...
Մինչ Կոկտեբել հասնելը Սիմփերոպոլն էր ու մեր հյուրասեր ու կենսուրախ svoboda_222 -ը և իր ամուսինը։

Հետո գնացինք քաղաքը տեսնելու, թեև արդեն ուշ ժամ էր։ Մտանք սրճելու այ էսպիսի մի տեղ...

Իսկ առավոտյան օգնեցին բարեհաջող մեկնել Կոկտեբել...

Շնորհակալ եմ ամեն ինչի համար։

14 сент, 2011

Ղրիմ, Կոկտեբել, փառատոն...

Պատմելու շատ բան կա, բայց առայժմ, քանի դեռ Մոսկվայում եմ, միայն նկարներ կդնեմ...
Վոլոշինյան փառատոն...
Ընթերցում...

հայը, վրացին ու խախոլը ։)))

Իսկ թույլտվություն ստանալուց հետո կդնեմ մեր կամրադներից մեկի նկարները ։)))

29 авг, 2011

Անասնապատման խորանարդ

Մեր այս հավաքին հաջորդեց շանթահար անող այս լուրը՝ ԻՐԵՆՑ ԻՍԿ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԵՆՔԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՄԱՄԲ ԲԱՑՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑ։ Խախտում են բոլոր կետերը. միջկառավարական համաձայնագիր չի եղել, Կառավարության որոշում՝ նույնպես... Հինգերորդ դասարանից բացելու իրավունք չունեն...
Լկտիաբար խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները այ էսպիսի անասնության խորանարդ...

Предыдущие 20 | Следующие 20