Home

[info]gilantc

АРМЯНСКИЙ ЛЕТОПИСЕЦ

ՀՐԱԺԵՇՏ 12 June 2008, 17:29


Քաղաքը ջերմում է սառցե սավանի տակ,

Քաղաքը հարբուխ է տանում:

Երբ որոշեցի քեզ նամակ գրել, սենյակում ցուրտ էր, ու հուշեր չկային: Դատարկ մի սիրտ էր մորմոքում միայն, և հոգեվարք էին րոպեներն ապրում:

Ինձանից հետո տենդագին որոնումներդ ուրվականներ գտան, որ իմ նմանությունն ունեին միայն, բայց լոկ այդքանը: Իսկ փնտրտուքի աճապարանքում մեկ սայթաքեցիր, մեկ պատին դիպար այն մութ սենյակում: Դու ճաշակել ես և սիրո գինին. փնտրտուքի մեջ կամ հենց իմ ջգրու, բայց ինչու՞, ախր, «մենքը» չունեցավ շարունակություն:

Նամակս ինչ-որ շատ է երկարում, արդեն գիշեր է ու ցուրտ է արդեն, հարբուխ է տանում ջերմող քաղաքը՝ սառցե սավանում մի կերպ փաթաթված: Ես քո մոռացած, նաև անիծած սառը օրերը քեզ հիշեցնում եմ, որ չհանդիպած մեր բաժանումը զղջման մերանով այսօր մակարդես, նաև համեմես բաժանման շիլան՝ արցունքիդ աղով, ու թախանձագին թողություն հայցես հուշերից անտեր, հույզերից անթաղ...

     Հիշողություններ լափող իմ սիրտը զուր է աղերսում անցյալ օրերի դժնի շարանը մոռացման ծառի ճյուղերին թողնել, զուր է շշնջում թուղթը պատկերներ, զու՛ր է ճռճռում գրիչն անհանգիստ, ամեն ինչ պարզ է. «մեր» կոչվող աշխարհն այսօր մահացավ:

Հուղարկավորությունը կսկսեմ վաղվանից, հողին հանձնելը՝ չգիտեմ՝ երբմահացածներին տանը չեն պահում...

Оставить комментарий Add to Memories Tell a Friend

(Оставить комментарий)

December 2009

S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031