?

Log in

գիր-գրականություն

Оригинал взят у noni_no в գիր-գրականություն
Մի հետաքրքիր դիտարկում ունեմ: Էս վերջերս հերթական անգամ գրախանութ մտնելիս հասկացա, որ ռուսերեն լեզվով գրքերի կողքին չեմ կանգնում: Անցնում եմ միանգամից հայերենի բաժին: Որովհետև հերթը ռուսերենին չի հասնում: Հայերեն գրքերն էնքան են շատացել, որ չեմ հասցնում դրանք առնել: Ու հենց էնպես չեն տպագրվում, նպատակաուղղված, սերիաներով, հատորյակներով, որ հավեսդ գալիս է:
Հա՛մ հայկական գրականությունն է տպագրվում որակով ու մարդավարի, հա՛մ արտասահմանյանը՝ հայերեն թարգմանված: Ու էդ շատ լավ է:
Ու ռուսերենի կողքը չկանգնելը մի առավելություն էլ ունի: Ռուսերեն տպվում են հազար տեսակի ու որակի գրքեր, անճաշակ ձևավորած բեստսելլերներից մինչև ճաշակով կամ անճաշակ, որակով կամ անորակ տպագրված նորմալ գրականություն: Ու էստեղ էլ ռուսերենը շատ է վաճառվում, ինչն իհարկե բնական է, նորմալ: Ու դու ժամերով պիտի կանգնես, փնտրես, մինչև մի նորմալ բան աչքովդ ընկնի:
Բայց հայերեն տպագրվում է մեծավ մասամբ որակյալ գրականություն: Իրենց հարգող հրատարակիչները եղած քիչ ռեսուրսները կարծես թե չեն ուզում ծախսել աղբի վրա: Ու էդ էլ շատ լավ է:

****************
Մի խոսքով, էդ հայերեն ու որակով տպագրության մեջ ներառվել էր նաև gilantc-ի նոր գիրքը: Ես էլ բռնեցի առա, կարդացի: Ու նրա հետ խոսք-խորատա անելս եկավ: Էդպես զրուցեցինք, ու ես էլ մեր զրիցը դրեցի Երեքնուկի մեջ:

Խնդրեմ՝ հրամմեք, մասնակցեք կամ ուղղակի կարդացեք:)

ARS մետա - անդրարվեստ

Ըշտը ատանկ:)

Comments

Շնորհակալ եմ:)

Ցավում եմ, որ շնորհանդեսին չկարողացա գալ, բայց գրախանութ հաստատ կհասնեմ :)

Edited at 2015-03-30 19:29 (UTC)
։) Կներեք ուշ արձագանքների համար, հիվանդ եմ։ Քյորփես տխուր աչքերով անյում է պապային, որը հրաժարվում է իրեն մոտիկ գալ, ու բան չի հասկանում։ Իսկ պապան աշխարհի բոլոր գրիպներին բոլոր քֆուրներըն արդեն տվել է։ ։)
Առողջություն, Գիլանց ջան:)

Շնորհակալ եմ ։)