?

Log in

Իոսիֆ Բրոդսկի «Ես վայրի գազանի տեղ...»

Ես վայրի գազանի տեղ մտել եմ վանդակը,

Անուն ու պատժաչափս դաջել եմ բարաքում։

Ապրել եմ ծովափին, խաղացել եմ ռուլետկա,

Սատանան գիտի ում հետ ճաշել եմ Ֆրակով։

Սառցադաշտի բարձունքից կես աշախարհն եմ տեսել,

Երեք անգամ խեղդվել եմ, երկու անգամ՝ փորթվել։

Լքեցի երկիրը, որն ինձ սնուցել էր,

Ինձ մոռացածներից քաղաք կկերտվի։

Շրջել եմ հոնի գոռոց հիշող դաշտերում,

Հագել՝ ինչ նորից էր դառնալու նորաձև,

Գարի եմ ցանել, ձյութել գոմի կտուր,

ու չեմ խմել երևի թե միմիայն չոր ջուր։

Պահնորդի սևապողպատ բիբը ներս թողի երազներս,

Անփշրանք լափեցի հացն արտաքսումի։

Ոռնոցից զատ ինձ թույլ տվի բոլոր ձայները,

Անցել եմ շշուկի։ Հիմա քառասուն եմ։

Ի՞նչ ասեմ կյանքից, որ պարզվեց երկար էր։

Լոկ վշտի հետ ունեմ ես համերաշխություն։

Բայց քանի դեռ բերանս չեն ծեփել կավով,

այնտեղից կհնչի լոկ շնորհակալություն։

Comments