?

Log in

«անասնապատում»

«Գրական տապան 2012» մասնակիցներով այցելեցինք Հաղարծին։ Վանական համալիրից բացի հիացրեց հսկա ընկուզենին, որի փչակով անցնելու ցանկություն ունեցան նաև երվրոպացի գրողները։  Ահա Ֆիլիպը Filip Van Zandycke անցնում է փչակով: Հանկարծ իմացա, որ ծառն այրել են... Ու կարկամած մտածում եմ... ավելի լավ է բարձրաձայն չարտահայտվեմ, լրիվ ցենզուրից դուրս բառեր են... (այրված ծառի լուսանկարները Արա Հայթայանի ֆեյսբուքյան էջից են)։
945863_650415848318455_1179066206_n
945068_650415824985124_96452601_n
575601_650415821651791_909663603_n
936767_650415804985126_894608888_n
551529_10200105647016879_1232492879_n
538013_10200105658617169_1864160787_n
923558_10200105662577268_1408778048_n
389119_10200105643576793_1897829276_n
923144_10200105667897401_1626717626_n
72841_10200105654537067_448892375_n
72170_10200105665697346_279662406_n

Comments

Karogh a kaytzakn a khpel.
Չէ, հաստատ կայծակից չի եղել ։( Բացի այդ այդքան պահակ ու այլ ծառայողներ ունեն այնտեղ...

Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Վերջապես էդ ծառի հոգին ազատվեց մարդկանցից: Պատարագ ու շարականով սնված տարեց հսկա ծառը տարիներ շարունակ ստիպված էր դիմանալու "երազանք պահեք, միջով անցեք, կկատարվի" հեթանոսական միամտությամբ իրար բոթող մարդկանց:
Ես որ չէի կարողանում նայել, ոնց են 60 տարեկան կանայք խցկվում ծառի մեջ, գոռում, որ մի կողմից հրեն, մյուս կողմից քաշեն, փոշու մեջ թավալ տալով, հետո ազդուտակին նույն անցքով անցկացնելով:
Մեկը չէր ասում, եկեղեցու բակում եմ, Աստծո աչքի առաջ եմ, կռապաշտությամբ եմ զբաղված:
Հոգին հանեցին էդ ծառի...

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Հարկավոր է մարդկանց հետ աշխատել, ոչ թե ծառը հրկիզել...

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Ես էլ եմ ենթադրում, որ կայծակից է: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որ այրել են: ԱՆՀՆԱՐ Է:

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Այրվելու օրերին այնտեղ կայծակ չի եղել։ ԱՅՐԵԼ ԵՆ։

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Տարածք չեն շահի այդպես: Իմաստ չեմ տեսնում:

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Անիմաստ իմաստներ փնտրի, հիմա այնտեղ էլիտար հյուրանոց ու շեյխստան է։

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Դե, տվյալ դեպքում ես աշխատում եմ :-)
Իհարկե, դժվար գտնվի այնպիսի հայ մարդ, որի ստրից արյուն չկաթա էս տեսարանից:
Բայց սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ չկա չարիք առանց բարիքի:
Նայեք ծառի արմատներին: Ես շինարարական հարցերում մասնագետ չեմ, բայց տրամաբանորեն ակնհայտ է, որ ծառի արմատները խարխլում են Եկեղեցու հիմքը: Իսկ դա նշանակում է, որ շենքի փլուզման ու նույնիսկ մարդկային զոհերի վտանգ կա:

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Էդ ծառը եկեղեցու տարիքին է, ու արմատները եթե վնասելու լինեին՝ վաղուց էդ եկեղեցին քանդված կլիներ... Եկեղեցին իր բուն տեսքից ու զրկեցին շեյխի կողմից վարձված վայ-վերականգնողները, ովքեր ջնջեցին պատերի արձանագրությունները, ու հրկիզեցին բնության հրաշքը՝ 700-ամյա ծառը, որին սիրով տնկել էին, ու ինքը ապրում էր իր համար... Սա այն դեպքն է, երբ կա չարիքը ու չկա բարիք չկա... Դաժան բան եմ ասում, բայց եթե հրկիզողն ինքն էլ ծառի հետ այրվեր՝ նոր քո ասածը կլիներ՝ չէր լինի չարիք առանց բարիքի։

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Ո՞վ պետք է հրկիզեր: Չեմ հասկանում ինչ նկատի ունեք:

Re: Ով գիտի, հենց Աստված էլ շանթահարել է

Առողջ դատող մարդուն հաստատ պետք չի եկել, բայց օրինակ զայրացրել է, որ մարդիկ գալիս են ծառի միջով անցնելու, բայց մոմ չեն գնում և այլն...
Մկարում կա անհասկանալի ամրաններով կառույց, որի վրա, իմ կածծիքով դիզված է եղել չոր փայտ, քանի որ կանաչ ծառն այդպես հեշտ չէր այրվի, հարկ է եղել կողքից կրակ պահել,,, Աշնանը այդ տարօրինակ կրակարանը չի եղել...

Կռապաշտների խիղճն ու տրամաբանությունը

Նույնիսկ եթե մեջը ցախ է եղել, ապա շատ հնարավոր է ծառի տակ սողոսկելը կանխելու համար: Ինչևէ, ոչ կասկածամտությունս է հերիքում, ոչ էլ իմաստ եմ տեսնում կասկածամտելու մեջ: Էդ մետաղյա կառույցի մասին կարելի է ուղղակի հարցնել սպասավորներին:
Ահա թե ինչ գտա http://168.am/2013/04/28/216951.html
Փաստորեն հենց կռապաշտներն էլ այրել են: Նույն տրամաբանությամբ ամեն անգամ Սուրբ Ծննդին ու Զատկին Երևանի Սուրբ Սարգսի (ձկան խանութի մոտի) պատերին ուղեղներն հանած կռապաշտները մոմերը բերում վառում են ուղիղ եկեղեցու պատերին ու խաչքարերին դրսի կողմից, այրելով և հալած մոմով ապականելով ամբողջը: Հնար չկա դրանց դեմ (ա'յ թե որտեղ է "անասնապատումը"): Իմ դիտարկումներով, բացի սպասավորներից ու անձամբ ինձնից այնտեղ մեկը չի ասում "մի' արեք": Ոստիկաններ են տնկում այնտեղ, իբրև որ հետևեն հատուկ դրան, բայց ոչ էլ հետևում են:
Սա նույն, բացարձակ նույն ձեռագիրն ու տրամաբանությունն է՝ ծառի վրա մոմ վառելը: