?

Log in

Սահմանադրական կարգի պահպանման մասին

Սահմանադրական կարգի պահպանմամբ իշխանափոխության հասնելու քարոզ անողներին հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։
Սա հասկանալու համար պետք չէ իրավաբան լինել, ինչպես նաև պետք չէ իրավաբան լինել, հասկանալու համար, որ կեղծիքով ընտրությունների արդյունք խեղաթյուրելը հենց իշխանության յուրացում է որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից։ Տվյալ դեպքում պարզ է, թե ում... Եթե այդպես չէ, ապա հրապարակայնորեն վերահաշվարկ արեք ուղիղ եթերում... Առանց հավելյալ/նորաբույծ օրենքների, որոնք այս դրույթը ստուգելու գործում խոչընդոտներ են ստեղծում...

Comments

+++.)