?

Log in

Երկու կտոր նոր էսսեից

Երթուղայինը սպասում էր՝ իր հինգ-տասը րոպեն լրանա, որ շարժվի։ Դեռ գրեթե դատարկ էր, դեռ շախմատի ձիու պես ծռմռված ուղևորներ չկային... Շարժիչն էլ մորթվող խոզի պես չէր խռխռում... Մտքերը, մեղուների բզզացող պարսի նման, հանգիստ չէին տալիս. «Իշխանությունն ուզուրպացրած վերնախավը բացի փողից ոչ մի սրբություն չունի, երկիրը հոգեվարքի մեջ է. գյուղերից արտագաղթն ահագնացող չափերի է հասել, ժողովրդի մասին մտածող չկա...»։
Ետնամասում նստած երկու երիտասարդ սկսեցին բարձր խոսել.
- Ավո ջան, շուտ ե՞ս էկել։
- Էրկու շաբաթ։
- Գործերը լավ չէի՞ն։
- Բռնվանք։ Վլեենք ասին հեշտ ա, բայց բռնվանք։ Դեպորտ արին։
- Նորից էթալու տարբերակ ես գտնելո՞ւ։
- Հա, ստե անելու բան չկա, ստե մնամ՝ ի՞նչ անեմ, լապատկի պոչ բռնե՞մ... Ստեղ միլիոն էլ ըլնի՝ էլի են սովածն ես... Հետս ահագին փող էի բերել, հետո տղերքն էլ ուղարկեցին, բայց քոռ կոպեկ չմնաց... Մի քիչ փող եմ պահել, որ նորից էթամ... Էդ փողն էլ որ ծախսվեց՝ պրծա, պարտք եմ անելու... Ընդե ֆալշ ամուսնություն էի գրանցել... Կթռնեմ Արտաշենց մոտ։ Մի շաբաթ կայֆավատ կլնենք, հետո էն մեծ սուպերմարկետներից կամաց-կամաց մի երկու չամադան կդզենք, ու կանցնեմ Լեհաստան...
- Ճիշտ էլ կանես... Մինիստր ծանոթ ունեինք, ասում էր՝ «գնալու եմ, սա երկիր չի, գնալու եմ մի կարգին երկրում նորմալ ապրեմ»... Արդեն գնացել է։ Շատ էլ գոհ է... Բայց գիտե՞ս ի՜նչ հայրենասեր մարդ էր, ի՜նչ պատմություն գիտեր, հիանում էր մեր արքաների ռազմավարական մտածողությամբ, խելքով, արած գործերով... Է՜, երկիրդ երկիր չի...
Զրույցը սղոցում էր ուղեղս, ակամա կտրվեցի կապարե մտքերից. «Ժողովրդի մասին մտածող չկա...»... Սրանք չե՞ն ժողովուրդը... Սրանց պետքն էլ չէ, թե ով է երկրի ղեկին, սրանց ուշքումիտքը գողություն անելն է, կամ հալածված փոքրամասնություն խաղալը, որ եվրոպական երկրներում կուշտ ու բարեկեցիկ ապաստան ստանան։ Սրա՞նք են երկիր պահողը...
Չէ՜, Երևան, երևի մի բան էլ դու գիտես, որ անխնա լափում ես քո ձագերին...

Նյարդերս տեղի տվեցին։ Իջա, որ անտեղի վեճի մեջ չընկնեմ։ Երթուղայինը գնաց։ Ավտոկայանը մռայլ է։ Դիմացի հեռավոր բլրին Արգիշտի արքայի հիմնած ամրոցն է՝ Էրեբունին։ Զարմիկիս փոխարեն ինքս ինձ հարց տվի, թե՝ «հիմա էդ Արգիշտին, որ մեծամեծ գործեր է արել, երազո՞ղ է եղել, թե՞ գործնական»... Ինքս էլ պատասխանեցի՝ «երազող, Մեծ երազող»...
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների...»:
Որոշ գիտնականներ պնդում են, թե ուրարտացիները հայեր չեն եղել, որ էդ ուրարտացիները ոչ այն է՝ հեռացել են, ոչ այն է՝ ուծացել... Ու թեև ես պատմաբան չեմ, սակայն համոզված եմ, որ հայեր են եղել...
Սկզբում Արգիշտին հիմնել է ամրոցը։ Դե իսկ հետո իշխանությունն անցել է ավելի «դելավոյ», հավանաբար՝ մականունավոր տղերքի ձեռքը։ Նրանք իրենց իշխանական մեծ ժողովների ժամանակ խորին ակնածանքով ցիտել են մեծն արքայի արձանագրությունը,  անկեղծորեն հպարտացել և մեծ ու փոքր հրապարակներում հայտարարել են, որ Արգիշտի արքայի հետնորդներն են, այն արքայի, որ կառուցեց Էրեբունին «ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»։ Հետո նրանց միջի ուսյալները գնացել են աշխարհին պատմեն իրենց Բիայնայի, իրենց Խալդ աստծո զորության մասին։ Հասել են աշխարհի հեռավոր անկյուններն ու զարմացած ետ եկել. պարզվել է, որ էնտեղ էլ մեծամեծ գործեր են արվել, դեռ ավելի մեծ... Խորհել ու հասկացել են, որ եթե հոռոմները կարողանում են բազմազգ կայսրությունն ավելի լավ կառավարել ու ավելի հարուստ լինել, ապա մեզ մոտ ավելի հեշտ է լինելու։ Սկսել են աշխարհում գործող առաջադեմ փորձը ներդնել... Հետո, երբ գողոնով հարստանալու, մսխելու և լափելու բան չի մնացել, ասել են՝ «երկիրդ երկիր չի...», ու տունուտեղով գաղթել են աշխարհի չորս ծագերը՝ գաղթի երկարուձիգ ճամփեքին մեծարելով Արգիշտի արքային, անկեղծորեն հիանալով նրա ռազմավարական մտածողությամբ, խելքով, հեռատեսությամբ, խորհելով Խալդ աստծո մեծության մասին...

Comments

Բարև ձե՛զ:)
Վերջերս էի մտածում,որ մենակ երևի հայերի մոտ է պանդխտությունը (21րդ դարի տերմինով՝ գաստարբայտերությունը) հասցվել պոեզիայի, այն էլ ունիկալ գեղեցիկ պոեզիայի աստիճանի: Ինչը չենք կարող փոխել, փոխում ենք դրա նկատմամբ մեր վերաբերմունքը, դարերով, գլուխներս կախ գոյատևելով ու առաջ գնալով անկախ ամեն ինչից: Ամեն դեպքում, բացառիկ ազգ ենք:)) Իմ դասախոսներից մեկն ասում էր, հայ ազգի մշակույթը առաջ են տարել դարերով և հիմա էլ առաջ են տանում մի քանի ջահակիրներ: Ու դա այդպես էլ կա: ՈՒ ոչ միայն մշակույթը: Ուղղակի մաղթենք մեզ ու աշխատենք դաստիարակել այնպիսի երեխաների, որ ջահակիրների տոկոսը մեր ազգում շատ լինի: Ընդամենը կամ գոնե...
Գիտես, արածս այնքան էլ դուր չի գալիս... Սա էստես ասած փարձելու համար էի դրել, իրականում նյութը Երևանի մասին է... ։)))
Բոլորիս «ներքին ճիչն» էր այդ հատվածը: Միևնույնն է երևույթը կա ու դրա դեմ ոչինչ չես անի: Գոյատևման «դեմքը» գեղեցիկ չի լինում...Ժողովուրդը հուսահատության մեջ է, մեղավորների որոնումը հանգում է «երկրին»: Քույրս ինչ-որ մեկի միտքն է միշտ մեջբերում՝ «Թույլ մի տվեք, որ պետությունը ձեր մեջ սպանի հայրենասիրությունը»: Ում միտքն է, չգիտեմ, բայ դիպուկ է:
Հա, շատ դիպուկ է ։) Բայց մեր դեպքում ավելի բարդ ձևակերպում է պահանջվում ։)
Չէ, մեզ բարդն էլ չի օգնի: Մենակ ժամանակը, որ հասկանանք, որ երկիրն էլ ենք մենք, պետությունն էլ:
:))) Մենք ենք, մեր սարերը...
Հա՛:) Ու մեր ալպիական մանուշակի սինդրոմով:) Դե Կիկոսի ու Ձախորդ Փանոսի մասին էլ չենք խոսում:)
Կարևոր են հետևությունները... Նայած թե ինչ հետևություն ենք անում ։)

Re: Кнерекх. Хет.

:)
օֆ, ճիշտ ես
Էս տեքստը դեռ շատ է հում, կատաղած եմ... Մեջս չի դատարկվել...

Поздравление

От всей души поздравляю Вас с Днем Рождения! Удачи и успехов Вам...

Re: Поздравление

Спасибо :) ДР наступит уже через 4 часа :)
Рудик, с Днем рождения! Света и тепла!
Спасибо, огромное спасибо :)

Поздравление

От всей души поздравляю Вас с Днем рождения! Успехов Вам и удачи...

Re: Поздравление

Շնորհակալ եմ ։)