Письмо
Мой милый друг, как ты живешь на свете? Кто близ тебя - любимый иль любой? Какие сны ты видишь на рассвете? Мы так давно не виделись с тобой...
Услышишь ли, как лес шумит во мне? Когда-то мы его язык постигли... Рисуешь ли ты странные картины, Которые увидены во сне?
Быть может, все прошло, как летний дождь, Что упоенно целовал нам плечи, Ты волшебства не ищешь, и не ждешь, Что правильно, И, безусловно, легче.
А я живу - как пленный чародей, Как грустная и праздничная ёлка, И у меня глаза ручного волка, Воспитанного в обществе людей. Ах, эти люди... Да, они умны, По-своему добры и интересны. Но до чего не хвойны, не древесны, Не облачны, не травны, не речны...
По-моему, им так недостает Каких-то не туда растущих веток, Привычки поворачиваться к свету, А по весне - ломать асфальт и лёд, И непременно, каждую весну - Ликуя, вылезать из старой кожи И песни петь, взлетая в вышину, Хоть не на небо, на забор, но все же...
Но разве их когда-нибудь поймёшь? - Так необычна человечья стая: Кто ползает, кто ходит, кто летает... Мой милый друг, Как ты теперь живешь? | Նամակ Անգին ընկեր, ո՞նց ես ապրում հիմի, Ո՞վ է կողքիդ, ով պատահի՞, թե՞ սեր, Ի՞նչ երազներ ես տեսնում լուսադեմին... Որքա՜ն վաղուց իրար մենք չենք տեսել։ Իմ մեջ անտառն է աղմկում... Լսի՞ր... Վաղուց մենք ուսանել ենք այդ լեզուն Կերտո՞ւմ ես պատկերները ցնորացիր, Որ երբևէ տեսել էիր երազում... Ամենն անցա՞վ... Ամռան անձրևի պես, Որ մեր ուսերն էր համբուրում անզուսպ... Կախարդանք դու չե՛ս փնտրում, ու չե՛ս... Այդպես և՛ ճիշտ է, Ե՛վ հանգիստ, անշուշտ... Իսկ ես ասես գերի կախարդ լինեմ, Մի տոնածառ՝ տխուր ու տոնական, Ու ձեռնասուն գայլի աչքեր ունեմ, Դաստիարակված շրջապատում մարդկանց։ Ա՜խ այդ մարդիկ... Այո՛, խելոք են շատ, Հետաքրքիր են, ու բարի կարծես, Բայց որքան անփայտ են, անխաշամ, Անխոտ են, գետազուրկ ու ամպազերծ... Ըստ իս՝ նրանց այնքա՜ն են պակասում Ծուռտիկ աճած ճյուղերը, և խլթերը, Սովորությունը՝ դառնալու լույսին, Գարնան հետ՝ սառույց, ասֆալտ ջարդելը։ Ու, անպայման, ամեն գարնան կանչին, Հին մաշկից իրենց զատվեն պիտի, Երգեր երգեն ու դեպի վեր թռչեն, Թեկուզ և ո՛չ երկինք – ցանկապատին... Բայց կըմբռնե՞ս սրանց... Վերջ ի վերջո Տարօրինակ է ցեղն այս երկդիմի. Ով՝ սողում է, ով՝ քայլում, ով էլ՝ թռչում... Անգին ընկեր, Ո՞նց ես ապրում հիմի... Թարգմանությունը Գևորգ Գիլանցի |